Արտաքին 4 տարի առաջ - 21:10 20-01-2022

Կիպրոսի իշխանությունների որոշումը զայրացրել է տեղի թուրքերին

Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության իշխանություններին զայրացրել է Կիպրոսի (հունական մասի) ղեկավարության որոշումը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Կիպրոսի իշխանությունները թույլատրել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) ներկայացչություն բացել

Կիպրոսում, այն դեպքում, երբ PYD-ն Թուրքիայում և Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում համարվում է ահաբեկչական կառույց:

Թեմայի շուրջ խոսել է ինքնահռչակ հանրապետության այսպես կոչված արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն: Վերջինս կոշտ քննադատություններ է հնչեցրել հունական կողմի

որոշման առնչությամբ:

Նա, սպառնացել է Կիպրոսի (հունական) ղեկավարությանը, ասելով.

«Թող իրենք մտածեն իրենց գլխի գալիքի մասին»: