Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:40 20-01-2022

Թուրքիան 30 տարի եղել է Հայաստանի «թոփ 5» առևտրային գործընկերներից մեկը. Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է ընդդիմության բարձրացրած խնդրին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսապես օգտակար է միայն այդ երկրին, իսկ Հայաստանի տնտեսությունը դրանից միայն տուժելու է:

«Մենք այսպես թե այնպես, 30 տարի Թուրքիայի հետ առևտուր ենք արել: Չնայած չենք ունեցել անմիջական սահման, Վրաստանի միջոցով է ապրանքաշրջանառություն տեղի ունեցել, բայց ունեցել ենք իրենց հետ առևտուր: Թուրքիան եղել է Հայաստանի «թոփ 5» առևտրային գործընկերներից մեկը»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ Հայաստանը պետք է իր դռները փակի բոլոր այն երկրների առջև, որոնք ավելի հզոր տնտեսություն ունեն:

Այդուհանդերձ, ըստ տնտեսագետ-պատգամավորի, Հայաստանի շուկան պաշտպանված է ԵԱՏՄ գործող կանոնակարգերով ու պաշտպանական մեխանիզմներով՝ մաքսատուրքեր և այլն:

«Չեմ կարծում, թե մեզ թուրքական էքսպանսիա սպասվում է: Ես նման վտանգ չեմ տեսնում: Իսկ վտանգի դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն»,- ասաց Թունյանը:

Հավելենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք սահմանեց 2020թ-ի հոկտեմբերին` այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցեց Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած ագրեսիայի մեջ։

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը որոշեց չեղարկել թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր