Արտաքին 4 տարի առաջ - 15:04 20-01-2022

ԱՄՆ իշխանությունները չեն վերադառնա լոքդաունի՝ «օմիկրոնի» պատճառով

Սպիտակ տան մամուլի ծառայությունը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները որոշել են հրաժարվել նոր լոքդաուն մտցնելուց՝ կապված կորոնավիրուսի նոր մուտացիայի՝ «օմիկրոնի» տարածման հետ։

Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր նախագահության տարեդարձի կապակցությամբ Սպիտակ տանը լրագրողների առաջ ունեցած ելույթի ժամանակ։

«Միացյալ Նահանգները չի ծրագրում վերադառնալ լոքդաունի՝ «օմիկրոն» նոր շտամի տարածման ֆոնին», - խոստացել է ԱՄՆ նախագահը: