Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:33 20-01-2022

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:

Այս մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա: Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման գործունեությամբ չի զբաղվել, բայց այսօր արդեն հանձնարարված է, քանի որ մեր 216-միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք և այդ առիթով մենք պետք է գիտակցենք, որ մեր ամեն մի լումայից արդյունավետություն պետք է ունենանք: Փորձելու ենք որոշ կադրային փոփոխություններ անել և հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, թե այսօր հասարակությունը մտածում է, որ բոլորը թալանում ու գողանում են, նա, իհարկե, չնշեց, որ նման բան կա, բայց նաև չբացառեց չարաշահումների դեպքերը, և այդ առումով իրենք պետք է հստակ վերահսկողություն ունենան այդ բոլոր ուղղություններով:

Նախագահը կարևորեց նաև հասարակության հետ մշտական կապի ապահովումը: Իշխանության ներկայացուցիչները պարտադիր պետք է մշտական հանդիպումներ ունենան բնակիչների հետ, որպեսզի բնակչությունը հասկանա, որ պետությունն իր թիկունքում է և գործում է:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան