Արտաքին 4 տարի առաջ - 09:42 20-01-2022

Նազարբաևին մեղադրում են միլիարդավոր դոլարներ թաքցնելու մեջ

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների OCCRP կենտրոնը, Vlast պարբերականի և Kloop-ի ղրղզստանցի լրագրողների հետ հետաքննություն է անցկացրել և պարզել, որ բարեգործական հիմնադրամները, որոնք հաշվետու են Ղազախստանի նախկին նախագահին, քողարկում են նրա միլիարդավոր դոլարների ունեցվածքը:

Հիմնադրամների կողմից կառավարվող ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 8 մլրդ դոլար, ակտիվները ներառում են շքեղ հյուրանոցներ, բանկեր, գործարաններ, պահեստներ և այլն։ Հետաքննողները գրում են, որ փաստացի այդ ակտիվները նախագահին չեն պատկանում, սակայն նա այդ ունեցվածքին հասանելիություն ունի հիմնադրամների միջոցով, որոնք միայն իրեն են հաշվետու։

Փաստաբանների կարծիքով, հենց Նազարբաևն է վերջնական որոշումներ կայացնում հիմնադրամների գործունեության, այդ թվում՝ դրանց վաճառքի կամ այլ անձանց փոխանցման վերաբերյալ։ Միաժամանակ, հիմնադրամները չեն հրապարակում ֆինանսական հաշվետվությունները, իսկ գույքի մի մասը գտնվում է երկրից դուրս։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան