Միտք 4 տարի առաջ - 23:58 19-01-2022

Նախապայմաններ պետք է Հայաստանը առաջ քաշի Թուրքիայի հետ բանակցություններում

Մեր կառավարությունը համակրանք հայցող հանգստությամբ հավաստիացնում է, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները պարզեցնելու, դրացիական դարձնելու բանակցություններում նախապայմաններ առաջ չեն քաշվելու, երկխոսելու և ընդհանուր հայտարարի են գալու՝ շրջանցելով առկա խութերն ու խոչընդոտները: Որ երկու հարևան երկրների միջև օդով և ցամաքով ճանապարհները բացելու, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու երկուստեք օգտակար փոխըմբռնման մեջ հաշվի չեն առնվելու մինչ օրս առկա և չլուծված խնդիրները: Եվ այդ ամենն ասվում, ներկայացվում է իբրև մեր կողմից դիվանագիտական ձեռքբերում, նվաճում:

Փորձենք երկու կետ դիտարկել: Սկսենք երկրորդից: Եթե ճանապարհները բացվում են և դիվանագիտական հարաբերություններ է ստեղծվում, դեսպանատներ են գործում Երևանում և Անկարայում, ուրեմն որևէ կնճռոտ խնդիր չի կարող լինել, բարձրաձայնվել երկու երկրների միջև: Հակառակ դեպքում կփակվեն ճանապարհները օդում և ցամաքում, հետ կանչվեն դեսպանները, և նորից հարաբերությունները կդառնան թշնամական:

Նման դեպքում ինքնին մոռացվում, լռության է մատնվում Հայոց ցեղասպանության հարցը: Պետականորեն այլևս չի բարձրաձայնվում խնդիրը, ինչը նշանակում է՝ ուրանալ: Հարկ չկա որպես նախապայման առաջ քաշել Ցեղասպանության մասին լռելը, որովհետև ինքնաբերաբար շրջանառությունից դուրս է մղվում: Չգիտեմ, Թուրքիան այդքան խելամտություն ունի՞, որպեսզի հասկանա՝ հարցը լուծված է: Կարող է միայն նախապայման դնել, թե՝ հայեր, ներողություն խնդրեք, որ մեզ զրպարտել եք և խոստովանեք, որ Ցեղասպանություն չի եղել:

Իսկ առաջինն այն է, որ մենք պետք է նախապայման դնենք: Քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր իսկ կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը, չի զղջացել, ներողություն չի խնդրել, չի ծնկել Ծիծեռնակաբերդում՝ անմար կրակի առաջ, չի արտասվել համոզիչ կերպով և չի հատուցել մարդկային, մշակութային, տնտեսական ու տարածքային կորուստների դիմաց, մենք չենք կարող մտածել թուրքերի հետ որևէ հարաբերություն ստեղծելու մասին, եթե ունենք արժանապատվություն և ցավի ու ողբերգության գիտակցում:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը