Բլինկենը պատմել է, թե ԱՄՆ-ն ինչ է առաջարկել Ռուսաստանի Դաշնությանը
copy image url

Բլինկենը պատմել է, թե ԱՄՆ-ն ինչ է առաջարկել Ռուսաստանի Դաշնությանը

Արտաքին 3 տարի առաջ - 20:18 19-01-2022

ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման երկու ճանապարհ՝ դիվանագիտություն կամ հակամարտություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի՝ հունվարի 19-ին։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։

Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է փորձել հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։

«Ես չեմ կարող կարդալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտքերը: Բայց պետք է ասեմ, որ մենք պետք է շարունակենք այն, ինչ անում ենք։ Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը պարտադրել իր հարևաններին», - ասել է Բլինկենը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն պետք է գործեն առկա գործոնների հիման վրա։

«Ելնելով դրանից և գործընկերների հետ խորհրդակցություններից՝ մենք Ռուսաստանին երկու ճանապարհ առաջարկեցինք՝ դիվանագիտական՝ ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծելու համար, և եթե Ռուսաստանը վերսկսի ագրեսիան, ապա մյուս ճանապարհը հակամարտությունն է, որը կունենա հետևանքներ։ Հիմա ակնհայտ է, որ դիվանագիտությունը նախընտրելի»,- ամփոփել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին և Բլինկենը քննարկել են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան։ ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինա է ժամանել երկրի նախագահի անունից, այդ թվում՝ խոսելու Ռուսաստանի հետ բանակցությունների մասին։

Ավելի վաղ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և ասել, որ Ուկրաինան պետք է մասնակցի Եվրոպայում անվտանգության բանակցություններին։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին