Ներքին 4 տարի առաջ - 10:29 19-01-2022

Արցախում գտնվող ռուս խաղաղապահները Տիրոջ Մկրտության տոնը նշել են Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են Քրիստոսի Ծննդյան ուղղափառ տաճարի մոտ անցկացված միջոցառումներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավազանի կողքին տեղադրված են եղել վրաններ, որտեղ մարդիկ կարողացել են տաքանալ և տաք թեյ խմել։ Միջոցառումները կազմակերպվել են Covid-19-ի տարածումը թույլ չտալու կանոնների պահպանմամբ։ուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

Քահանան օրհնել է հավատացյալներին, և ժամերգությունից հետո զինծառայողները մտե են տաճարի մոտ տեղադրված ավազանը։

Ռուս խաղաղապահ զորախմբի եկեղեցու քահանա Վադիմ Վալինկինը նշել է, որ յուրաքանչյուր ուղղափառ քրիստոնյա կապված է այս հրաշալի տոնի հետ:

«Մենք շնորհակալ ենք մեր զորախմբի ղեկավարությանը, հրամանատարությանը, որը մեզ հնարավորություն տվեց այստեղ` ղարաբաղյան հողում, այդ օրը նշել այնպես, ինչպես մեր հայրենիքում, տանը, մշտական տեղակայման վայրերում», – նշել է Վալինկինը։

Կնքավազանի կողքին տեղադրված են եղել վրաններ, որտեղ մարդիկ կարողացել են տաքանալ և տաք թեյ խմել։ Միջոցառումները կազմակերպվել են Covid-19-ի տարածումը թույլ չտալու կանոնների պահպանմամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից