Պեկինում աշխատակիցներին արգելափակել են գրասենյակային շենքում՝ նրանցից մեկի մոտ «օմիկրոն» հայտնաբերելու պատճառով
copy image url

Պեկինում աշխատակիցներին արգելափակել են գրասենյակային շենքում՝ նրանցից մեկի մոտ «օմիկրոն» հայտնաբերելու պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 12:22 18-01-2022

Պեկինի արևմուտքում գրասենյակային շենքն արգելափակվել է՝ աշխատակիցների հետ միասին, հաղորդում է CNN-ը։

Նախօրեին այս շենքում աշխատող կնոջ կորոնավիրուսի օմիկրոն շտամի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել։

Քովիդ ծառայությունը անկողնային պարագաներ է բերել արգելափակված աշխատակիցների համար։ Դրսում վրաններ են տեղադրվել, որտեղ կորոնավիրուսային օմիկրոն-շտամի ախտորոշման թեստեր են կատարվելու։ Աշխատակիցների համար կարանտինը կարող է տևել մի քանի օր:

Նման աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվում առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի պատճառով։