Արտաքին 4 տարի առաջ - 14:18 18-01-2022

ԱՄՆ ավիաընկերությունները կոչ են արել 5G աշտարակները չտեղադրել օդանավակայանների մոտ

ԱՄՆ խոշոր ավիափոխադրողները նամակ են հղել երկրի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը (FAA), որում նախազգուշացրել են «աղետալի» ավիացիոն ճգնաժամի մասին օդանավակայանների մոտ 5G-ի համար ենթակառուցվածքների տեղակայման դեպքում։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Ուղերձը ստորագրել են այնպիսի փոխադրողներ, ինչպիսիք են American Airlines-ը, Delta Air Lines-ը, United Airlines-ը, Southwest Airlines-ը, UPS Airlines-ը, Atlas Air-ը, JetBlue Airways-ը, FedEx Express-ը և ուրիշներ: Նրանց խոսքով՝ նման ենթակառուցվածքների տեղակայումը կարող է պոտենցիալ շարքից դուրս բերել լայն ֆյուզելյաժներով ինքնաթիռների զգալի քանակություն:

«Եթե մեր հիմնական հաբերին թույլ չտրվի թռչել, ուղևորների, ճանապարհորդների և ուղարկվող բեռների ճնշող մեծամասնությունը ըստ էության կզրկվի թռիչքներից»,- ասվում է փաստաթղթում:

Ավիաընկերությունները խնդրել են «որոշ առանցքային օդանավակայաններում» 5G-ի համար աշտարակները չտեղադրել թռիչքուղուց մոտ 2 մղոն (3,2 կմ) հեռավորության վրա: