Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:27 18-01-2022

Լեհաստանում սկսվել է կորոնավիրուսի համավարակի հինգերորդ ալիքը

Լեհաստանում սկսվել է COVID-19-ի հինգերորդ ալիքը, հաղորդում է PAP-ը։

Վարակվածների թվի զգալի աճ է նկատվում երկրի արևելքում, թեև երկիրը դեռ շարունակում է հիվանդության չորրորդ ալիքի դեմ պայքարը։

«Մենք կանխատեսում ենք, որ վարակը գագաթնակետին կհասնի փետրվարի կեսերին, և դա կկազմի օրական մոտ 60.000 դեպք»,- ասել է Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին։

Համավարակի սկզբից ի վեր Լեհաստանում գրանցված հիվանդությունների ամենամեծ թիվը 35251 է։

Նեձելսկիի խոսքով, արդեն երեքշաբթի օրական դեպքերի թիվը կգերազանցի 20.000-ը։

Ամենից շատ դիտված