Ներքին 4 տարի առաջ - 12:08 17-01-2022

Խաչատուր Սուքիասյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական հայտարարություն է համարում։

Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, որ իշխանությունը միջոցների մեջ խտրություն չի դնում՝ իշխանությունը պահելու համար․ «Ես շատ հարգում եմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, դա համարում եմ քաղաքական հայտարարություն։

Լևոն Տեր-Պետրոսյանը շատ-շատ ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ունի, իր տեսակետն ունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում Հայաստանի Հանրապետությունը՝ քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ ունեցել է և ունի, և շատ լավ մտքի տեր մարդ է, բայց համարում եմ քաղաքական։ Ես չեմ կարող ասել՝ նպատակը որն է, որովհետև քաղաքական համակարգում Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հաշվով ՀԱԿ կուսակցության ղեկավարն է, այնպես որ ամեն քաղաքական համակարգ հնարավոր է, որ իր տեսակետներն ունենա և արտահայտվի այնպես, ինչպես իր քաղաքական թիմն է մտածում, կամ իր քաղաքական թիմին է հարիր»,- ասաց Սուքիասյանը։

Հարցին, թե այդ հայտարարությունից հետևություններ անո՞ւմ են, Սուքիասյանը պատասխանեց․ «Ընդհանրապես փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետևության առիթ դառնան, կամ հետևության նյութ դառնան և՛ իշխանության համար, և՛ ցանկացած ֆիզիկական անձի համար»։

Դիտարկմանը, թե ի՞նչ կարծիք ունի այն հայտարարությունների վերաբերյալ, որ Տեր-Պետրոսյանը 1996 թվականին ընտրակաշառքներով է իշխանության եկել, Սուքիասյանը արձագանքեց․ «Ես իրավական համակարգում չեմ եղել, իմ ասած կարծիքը չի կարող ճշգրիտ լինել։ Դա կարող են ասել այն մարդիկ, որոնք կամ քաղաքական համակարգում են եղել, կամ իրավական»։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է