Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:35 16-01-2022

Ալմաթիում անկարգությունների մասնակիցները դիահերձարաններից 41 դի են գողացել

Ալմաթիի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Կանատ Թայմերդենովը հայտնել է, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել են քաղաքի դիահերձարանների վրա։

«Նրանք չէին թողնում մահացածներին, իրենց հետ տանում էին վիրավորներին»,- ասել է Թայմերդենովը։

«Այս օրերին յոթ հարձակում է տեղի ունեցել դիահերձարանների վրա, որոնց ժամանակ գողացել են զոհվածների 41 դի»,- պատմել է նա։

Բացի այդ, Ալմաթիի ոստիկանության ղեկավարը հավելել է, որ անկարգությունները մասնակիցները գողացել են 1347 միավոր զենք։ Այս օրերի ընթացքում զոհվել է 149 խաղաղ բնակիչ և 11 անվտանգության աշխատակից։

Ամենից շատ դիտված