Արտաքին 4 տարի առաջ - 21:18 15-01-2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը խոսել է Ղազախստանի ահաբեկիչների մասին

Ղազախստանում գործել են լավ կազմակերպված խմբեր՝ հետապնդելով ահաբեկչական նպատակներ։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նրա խոսքով՝ այդ խմբավորումները կիրառել են նախապես պատրաստված զենքեր։

Զասը նաև նշել է, որ Ղազախստանում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ, սակայն չի կարելի ասել, որ նրանք գերակշռում են։

Ընդհանուր առմամբ, Ղազախստանի իշխանությունները հետաքննում են երկրում անկարգությունների մասնակիցների դեմ գրեթե 500 քրեական գործ, այդ թվում՝ 44-ը՝ ահաբեկչական գործողությունների, 34-ը՝ անկարգությունների, 15-ը՝ սպանությունների և այլ հանցագործությունների: Գլխավոր դատախազությունը, հետևելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանձնարարականին, աշխատում է պարզել Ալմաաթիում և այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների բոլոր պատճառներն ու մանրամասները։

Միայն Ալմաթիում իրավապահները ձերբակալել են 2402 մարդու։ Բացի այդ, ձերբակալվել է հանրապետության էներգետիկայի նախկին փոխնախարար Ժումաբայ Կարագաևը։

2022 թվականի սկզբին Ղազախստանում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնք հետագայում վերածվել են անկարգությունների, որոնց պատճառը դարձել է բնական գազի շարժիչային վառելիքի գների կտրուկ աճը։ Ցուցարարները մի շարք պահանջներ են ներկայացրել իշխանություններին, մասնավորապես, Ղազախստանի Ժանաոզենում պահանջել են ռեժիմի փոփոխություն, յուրաքանչյուր շրջանի և քաղաքի համար համաժողովրդական ընտրությունների անցկացում և 1993 թվականի Սահմանադրության վերադարձ։ Իշխանությունները մասամբ բավարարել են ցուցարարների պահանջները։ Այսպիսով, վեց ամսով սահմանել են հիմնական ապրանքների, այդ թվում՝ վառելիքի գների պետական ​​կարգավորումը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը