Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:12 15-01-2022

Արդյո՞ք այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը, կարծում եմ՝ ոչ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, Հայաստանում երեկ զարմանահրաշ բան է կատարվել՝ դատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը։

«ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ․․․

Այսօր զարմանահրաշ բան կատարվեց Հայաստանում։ Դատավորների միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։Փաստորեն, Հայաստանում, 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում, չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-ոստիկանություն-քննչական մարմիններ-դատախազություն, քառյակից։

Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը, կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։ Բայց արդյո՞ք այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար։ Եվ արդյո՞ք այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։

Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ, ԱԱԾ կամ, իբր հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը, կամ նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։

Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։ Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել»,- գրել է Ավետիք Իշխանյանը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել