Արտաքին 4 տարի առաջ - 17:42 15-01-2022

Ի հայտ է եկել գունավոր հեղափոխությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմ. Լուկաշենկո

Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունը ի հայտ բերեց գունավոր հեղափոխությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ղազախստանից վերադարձած զինվորականների հետ հանդիպմանը, գրում է ԲելՏԱ-ն։

«Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմի ի հայտ բերում»,- ասել է նա զինվորականներին:

Լուկաշենկոն նշել է, որ Ղազախստանում առաքելությունն առաջին դեպքն էր, երբ ՀԱՊԿ ուժերն իրականում գործել են անդամ պետություններից մեկի անվտանգությունը, կայունությունն ու ամբողջականությունն ապահովելու համար։

Նրա խոսքով, ՀԱՊԿ ուժերի օպերատիվ տեղակայումը հեռացրել է Ղազախստանի պետության փլուզման սպառնալիքը և ապահովել իրավիճակի կայունացում։ Միավորման երկրների ընդհանուր ջանքերը ողջ աշխարհին ցույց տվեցին կազմակերպության գործունակությունը և «սառեցրին դրսից կառավարվող ահաբեկիչների և ծայրահեղականների խանդավառությունը», հայտարարել է Լուկաշենկոն։

Նա կարծում է նաև, որ Ղազախստանում ապստամբները ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի պարագծի շուրջ, որպեսզի թուլացնեին նրան։

Նրա խոսքով, Ղազախստանում իրադարձությունները արտաքին միջամտության փորձ էին անկախ պետությունների ներքին գործերին։ Բացի դրանից, սպառնալիքները, որոնց բախվեց հանրապետությունը, ընդհանուր են հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի համար։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան