Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:13 15-01-2022

ՀԱՊԿ-ի գործողությունը մշակվել է մեկ ժամում. Լուկաշենկո

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ռազմական գործողությունը Ղազախստանում մշակվել է մեկ ժամում, հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲելՏԱ-ն։

«Ասեմ ավելին՝ առանց պարծենալու: Այս ամբողջ գործողությունը, մինչև մանրամասները, մշակվել է երկու նախագահների՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների կողմից մեկ ժամվա ընթացքում»,- հայտարարել է նա գործողությանը մասնակցած բելառուս զինվորականների հետ հանդիպմանը:

Լուկաշենկոն պարզաբանել է, որ այնուհետև երկու երկրների պաշտպանության նախարարությունները մանրամասնել են երկու նախագահների մտահղացումը, և արդեն մի քանի ժամից առաջին ինքնաթիռները թռչել են Ղազախստան։

«Ամեն ինչ արվեց արագ և վճռականորեն, առանց վարանելու»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար