Արտաքին 4 տարի առաջ - 18:42 13-01-2022

Եթե նա թեթև ժպտում է և ցածր խոսում, ամեն ինչ շատ վատ է. վազիր. Սոբչակը՝ Կադիրովի մասին

Ռուս լրագրողուհի և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը, որն Ինգուշեթիայի բնակիչներից պահանջել է երեք օրվա ընթացքում մեղադրանք ներկայացնել նրա դեմ։

Հակամարտությունը սկսվել է այն ժամանակ, երբ Ինգուշեթիայի ղեկավարին կից կրոնական գործերի վարչության նախկին ղեկավար Յախյա Խաձիևը հարսանիքի ժամանակ գրկել է Կադիրովին։ Այս արարքը զայրացրել է ինգուշներին։ Նրանք Խաջիևից ներողություն են պահանջել այն բանի համար, որ նա սերտորեն է շփվել Չեչնիայի ղեկավարի հետ, որի հետ կան տարածքային տարաձայնություններ։ Հոգևոր գործիչը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից և վիրավորանք է առաջացրել արդեն Կադիրովի մոտ։ Պատասխան տեսաուղերձում նա հայտարարել է, որ մուֆթին չպետք է «ինտրիգներ հյուսի, նսեմացնի մյուրիդի դեմքը»։

Քսենյա Սոբչակը դիտել է տեսանյութը և եկել եզրակացության. «Հերթական տեսանյութը Ռամզան Կադիրովի հետ, որը թեթև ժպտում է և ցածր խոսում տեսախցիկի առաջ, իսկ եթե նա թեթև ժպտում է և ցածր խոսում տեսախցիկի առաջ, ապա ամեն ինչ շատ վատ է. վազիր»։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան