Ավելին 4 տարի առաջ - 23:59 12-01-2022

Մարմնի փոխակերպումը կյանքի փոխակերպում է. Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից անդրադարձել է ավելորդ քաշի խնդրին և դրանից բխող բարդույթներին։
«Իմ հաճախորդներից շատերը կհաստատեն, որ քաշի փոփոխությունից փոխում է կյանքը: Երբ կա ավելորդ քաշի կոմպլեքս, դուք ամբողջ ուշադրությունն ուղղում եք դրան։ Ձեր բոլոր մտքերը այն մասին են, թե ինչպես նիհարել:
Երբ դուք հաղթահարում եք այս բարդույթը, ձեռք եք բերում նոր մարմին, դուք ունենում եք ինքնավստահություն։ Դուք սկսում եք հավատալ ձեզ, քանի որ ավելորդ քաշը հաղթահարելուց հետո ինքներդ ձեզ ասում եք՝ եթե կարողացա անել սա, նշանակում է՝ կհաղթահարեմ նաև այլ խոչընդոտներ։
Այժմ ձեր մտքերը հանգիստ են, կան նոր մտքեր, թե ինչպես առաջ գնալ: Քաշ կորցնելը նոր հնարավորություններ է բացում։
Օրինակ՝ իմ հաճախորդուհին ամբողջ կյանքում սիրում էր դիմահարդարվել, բայց առաջ չէր գնում։ Նիհարելուց հետո նա ինձ գրեց. «Լիլ, ես սկսեցի աշխատել, ընդունվեցի ստուդիա, հիմա ինքնավստահությունս ինձ առաջ է մղում»։
Անցել է 2 տարի, ես տեսնում եմ, թե ինչպես է նա նիհարել, փոխել իր կյանքը. նա այլևս այն կոմպլեքսավորված և անվստահ աղջիկը չէ։ Այժմ նա ինքնավստահ կին է, որը դասավանդում է շատ աղջիկների, բացել է իր սեփական ստուդիան☺️
Պատմեք մեզ, թե նիհարելուց հետո ի՞նչ փոփոխություններ են եղել ձեր կյանքում»,- գրել է սննդաբանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ