Արտաքին 4 տարի առաջ - 22:03 12-01-2022

ԱՄՆ-ն Գերմանիայից պահանջել է առգրավել «Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը». Zeit

ԱՄՆ իշխանությունները հարցում են ուղարկել Գերմանիա՝ առգրավելու մասնավոր ինքնաթիռը, որը, ըստ նրանց, պատկանում է ռուս միլիարդատեր Եվգենի Պրիգոժինին։ Բեռլինը հրաժարվել է դա անել։ Այս մասին հայտնում է գերմանական Die Zeit թերթը։

Հրատարակության համաձայն՝ ամերիկացի դիվանագետներն օդանավի դոսյեն Գերմանիայի ԱԳՆ-ին են փոխանցել 2021 թվականի վերջին։ Փաստաթղթերում ասվում է, որ Hawker 800 XP ռեակտիվ ինքնաթիռը 2020 թվականի վերջից գտնվում է Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում։ Այն գրանցված է San Marino Club Group-ի ընկերությունում:

Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է առգրավել ինքնաթիռը՝ սեփականության անթափանց սխեմաների պատճառով։ Միաժամանակ գերմանական կողմը որոշել է մաքսային ստուգում սկսել և մինչ դրա ավարտը ինքնաթիռի սեփականատերը չի կարողանա օգտագործել այն։

Ինքը՝ Պրիգոժինը, թերթին ասել է, որ ինքնաթիռն իրեն չի պատկանում, և որ ինքը «ցավում է իրական տիրոջ համար», քանի որ ցանկանում են խլել ինքնաթիռը և վերագրել իրեն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ