Արտաքին 5 տարի առաջ - 12:55 22-06-2021

Հրապարակվել է Պուտինի հոդվածը Die Zeit գերմանական թերթում

Մոսկվան բաց է Եվրոպայի հետ ազնիվ և կառուցողական փոխգործակցության ու գործընկերության վերականգնման համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Բաց լինել՝ անկախ անցյալից» հոդվածում, որի թարգմանությունը ներկայացված է Կրեմլի կայքում:

Նյութը տպագրվել է Die Zeit գերմանական շաբաթաթերթում և համընկնում է Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի հետ: Դրանում Ռուսաստանի նախագահը գրում է, որ Մոսկվան եվրոպական երկրների հետ իր հարաբերությունները կառուցել է Մեծ Եվրոպա կառուցելու տրամաբանության մեջ՝ միավորված ընդհանուր արժեքներով և շահերով:

Նա շեշտել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն «շատ բան են արել այդ ճանապարհին», բայց գործընթացին խոչընդոտել է Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը:

Պուտինի խոսքով, ՆԱՏՕ-ի ընդլայնումից հետո շատ երկրներ հայտնվել են վերջնագրի առջև՝ լինել հավաքական Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ:

«Ռուսաստանը հանդես է գալիս Եվրոպայի հետ համապարփակ գործընկերության վերականգնման օգտին: Մենք ունենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ թեմաներ: Դրանք են անվտանգությունն ու ռազմավարական կայունությունը, առողջապահությունն ու կրթությունը, թվայնացումը, էներգետիկան, մշակույթը, գիտությունն ու տեխնոլոգիան, կլիմայի և բնապահպանական խնդիրները լուծելը»,- ասվում է հոդվածում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը