Ավելին 4 տարի առաջ - 23:48 11-01-2022

Forbes-ը կազմել է TikTok-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող TikTok աստղերն անցյալ տարի ընդհանուր առմամբ 55,5 միլիոն դոլար են վաստակել ։ Այս եկամուտը 200%-ով բարձր է նախորդ տարվա համեմատ, գրում է Forbes-ն իր նոր վարկանիշում։

Նշվում է, որ «տիկտոկերները» նման գումարներ են վաստակել իրենց հանրաճանաչության շնորհիվ, որը դուրս է եկել հարթակի շրջանակներից։

Բացի այդ, շատերը սկսել են իրենց սեփական ռեալիթի շոուները թողարկել հեռուստատեսությամբ, բեմ դուրս գալ շոու բիզնեսի աստղերի հետ և նկարահանվել NETFLIX-ի նախագծերում:

TikTok-ի ամենաթանկարժեք աստղերի վարկանիշը․

• Չարլի Դ'Ամելիոն՝ 17,5 միլիոն դոլար եկամուտ և 133 միլիոն բաժանորդ

• Դիքսի Դ'Ամելիո-ն՝ $10 մլն եկամուտ և 57 մլն բաժանորդ

• Էդիսոն Ռեյը` 8,5 միլիոն եկամուտ և 86 միլիոն բաժանորդ

• Բելլա Պորչ՝ 5 միլիոն եկամուտով և 87 միլիոն բաժանորդով

• Ջոշ Ռիչարդս՝ 5 միլիոն եկամուտով և 26 միլիոն բաժանորդով

• Քրիս Քոլինզը՝ 4,75 միլիոն եկամուտով և 42 միլիոն բաժանորդով

• Ավանի Գրեգը` 4,75 միլիոն եկամուտով և 39 միլիոն բաժանորդով

Վարկանիշը կազմվել է ամենաբարձր վարձատրվող աստղերից, որոնք առաջին անգամ հայտնի են դարձել TikTok-ում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց