Ներքին 4 տարի առաջ - 23:21 10-01-2022

ՀՀ ՄԻՊ-ն իրականում անկախ է․ Արման Թաթոյան

«Երբեք որևէ անձի, ուժի հետ չեմ ունեցել աֆիլացիա։ Որևէ մեկը չի կարող ասել, թե Արման Թաթոյանն ունեցել է քաղաքական առնչություն ինչ-որ մի ուժի կամ անձի հետ։ Դա բացառված է, երբեք նման բան չի եղել»,- այս մասին Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բացառում է փետրվարի 23-ից հետո, երբ ավարտի պաշտոնավարումը, քաղաքական որևէ ուժին միանալը։

Թաթոյանի խոսքերով՝ որոշ պաշտոնյաներ փորձել են կարծրատիպ ձևավորել, թե ՄԻՊ-ն անում է հայտարարություններ, որոնք քաղաքական բնույթի են։ Թաթոյանը բացառեց նման բան, նորից ընդգծելով․

«Ցանկացած իմ հայտարարություն դնենք և ուսումնասիրենք, չկա նման որևէ հայտարարություն։ Ավելին, վերջերս միանգամից երկու միջազգային հեղինակավոր կառույցներ, մեկը Վենետիկի հանձնաժողովը, մյուսը՝ Եվրախորհրդի վեհաժողովի մոնիթորինգի համազեկուցողներն արձանագրեցին, որ ՀՀ ՄԻՊ -ն առանցքային դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդման հարցում։ Երկրորդ՝ համազեկուցողները հայտարարեցին, որ ՀՀ ՄԻՊ-ը ինստիտուցիոնալ հակակշիռ է երկրում գործադիր իշխանությանը։ Սա վկայում է ՄԻՊ-ի բացարձակ անկախության մասին»։

Թաթոյանը պնդում է՝ ՀՀ ՄԻՊ-ն իրականում անկախ է։

«Որքան ես աշխատել եմ, կառավարությունների հետ միշտ եղել են գործընկերային հարաբերություններ, բայց որևէ մեկը չի կարող ասել, որ ՄԻՊ Արման Թաթոյանը եղել է ինչ-որ մի կառավարության ազդեցության ներքո»,- հայտարարեց նա։

Հետագա քայլերի հետ կապված (պաշտոնավարումից հետո քաղաքական որևէ թևին միանալու ծրագրերի մասին)՝ Թաթոյանը ոչինչ ասաց։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան