Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:15 01-11-2023

Այսօր դատարանն անկախ է, շատ անկախ է. Գրիգոր Մինասյանը փաստերով է ապացուցում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ-ում 2024 թ․ ՀՀ պետական բյուջեի քննարկմանն ասաց, թե դատարանի կայացրած որոշումները հաճախ անարդար են, և չկա մեխանիզմ, որի շնորհիվ դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որոշեց փաստերով ապացուցել, որ պատգամավորի կարծիքը սուբյեկտիվ է, դատարաններն անկախ են և այդ մասով ներկայացրեց 4 փաստ:

«Առաջինը՝ ինչո՞ւ են շատ խափանման միջոցները, որովհետև նախկինում բազմաթիվ գործեր, որոնք երբևէ չէին բացահայտվում, չէին քննարկվում, այսօր մեր իրավապահ մարմինները սկսել են ավելի շատ բացահայտել, և ավելի շատ հանցագործություններ են ջրի երես դուրս գալիս: Դրա համար են ավելի շատ դատական որոշումները: Այսինքն՝ երբ քրեաիրավական մեր մեխանիզմները, ինստիտուտները սկսում են կայանալ, գործերի քանակն ավելանում է, բնականաբար, ավելանում են նաև խափանման միջոցները, լինի դա վարչական հսկողություն, տնային կալանք, կալանք թե գրավ:

Երկրորդը ապացույցը, որ դատարանն այսօր գործում է շատ անկախ, այն է, որ հենց մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն էլ են կալանավորվում: Այսինքն՝ այստեղ ես կամ առաջին, կամ երկրորդ արդարադատության նախարարն եմ, որ նման հակափաստարկ եմ ձեզ բերում: Կարող էի նստել այստեղ ու ասել՝ ինչո՞ւ դատարանը նաև այնքան չի վախենում գործադիրից, որ կալանավորում է մարդկանց, որոնք եղել և կան մեր քաղաքական թիմում:

Երրորդը՝ երևի թե ես առաջին նախարարն եմ այստեղ նստած, որին չեն մեղադրում, թե ինչո՛ւ է գործադիրը ներազդեցություն ունենում: Կարծում եմ, որ արդեն ակնհայտ է, որ գործադիրը, Կառավարությունը որևէ դատավորի չի զանգում, չի ստիպում այս կամ այն գործով որոշում կայացնել, և այստեղ մենք քննարկում ենք, թե ինչու է դատարանն այսպես որոշում կայացնում»,- ասաց նա և հավելեց, որ որպես գործադիր՝ իրավունք չունի մեկնաբանել դատավորի որոշումը, և որ կարծիքները կարող են տարբեր լինել այս կամ այն կալանավորման դեպքի վերաբերյալ, մինչդեռ դատարանն ինքն է որոշում, թե ինչ որոշում կայացնի:

Ըստ Գրիգոր Մինասյանի՝ չորրորդ, ամենակարևոր հակափաստարկը, թե ինչու է ՀՀ-ում դատարանն անկախ, այն է, որ գործադիր իշխանության, նաև արդարադատության նախարարության գործերը ևս պարտվում են դատարանում:

«Այսինքն՝ երբևէ չի եղել, որ գործադիրը գնա դատարան և մեծ գումարներ պարտվի, սա ևս մեկ ապացույց է, որ այսօր դատարանն անկախ է, շատ անկախ է: Թե դատարանը լա՞վ է գործում, վա՞տ է գործում՝ դա այլ հարց է»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ապօրինություն գործող դատավորներին, ապա, ըստ Գրիգոր Մինասյանի, կա կարգապահական վարույթի հարցում: Եթե որևէ կողմ կարծում է, որ կա օրենքի խախտում, ապա կա նաև հնարավորություն՝ միջնորդություն ներկայացնելու արդարադատության նախարարին կամ Էթիկայի հանձնաժողով, և հարուցված վարույթի արդյունքում իրականությունը կպարզվի:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան