Ներքին 4 տարի առաջ - 20:54 10-01-2022

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել

Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այդ մասին տեղեկանում ենք շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի աղբավայրի մոնիթորինգի ծրագրի մշակման և իրականացման կարգը։

Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի աղբավայրի տարածքում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ