Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:58 26-01-2021

ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ․ ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Լոռու մարզի Մղարթ գյուղում գտնվող ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարը պարզաբանեց, որ համապատասխան նամակը նա ստացել է ՀՀ ոստիկանապետից՝ ի պատասխան իր հարցմանը:

Անդրադառնալով Ամուլսարի շուրջ իրավիճակին՝ Ռ․ Պետրոսյանն ընդգծեց, որ քանի դեռ քրեական գործը չի ավարտվել, ինքը չի կարող որևէ գնահատական տալ կամ եզրակացություն անել:

«Քանի որ քրեական գործով նոր փաստեր չկան, մենք չենք կարող դրանք ուսումնասիրության առարկա դարձնել»,-եզրափակեց նախարարը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել