Արտաքին 4 տարի առաջ - 15:46 10-01-2022

Տոկաևը երախտագիտություն է հայտնել Պուտինին և Լուկաշենկոյին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում օգնության համար

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ղեկավարներին ՀԱՊԿ-ի շրջանակներում օգնության համար՝ երկրում անկարգությունների ֆոնին։ Այս մասին Ղազախստանի ղեկավարն ասել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։

Երեք երկրները Ղազախստան են ուղարկել խաղաղապահ կոնտինգենտ: Տոկաևը հատուկ երախտագիտություն է հայտնել Պուտինին արագ ցուցաբերած օգնության համար։

«Ձեզ հետ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք եղել ենք մշտական ​​կապի մեջ մեր երկրի վրա ահաբեկչական հարձակման առաջին իսկ օրերից։ Երախտագիտություն եմ հայտնում ձեզ, Ալեքսանդր Գրիգորևիչ (Բելառուսի նախագահ), Սադիր Նուրգոժոևիչ Ժապարով (Ղրղզստանի նախագահ), Էմոմալի Շարիպովիչ Ռախմոնով (Տաջիկստանի նախագահ) քաղաքական և նույնիսկ ռազմական եղբայրության համար»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից