Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ իր երկրի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար
copy image url

Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ իր երկրի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 13:45 16-02-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ իր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության հարցը։

Ալիևի և Զելենսկու հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Ձեզ գուցե հետաքրքրի