Տնօրինությունը քննարկում է մեզ աշխատանքի տեղավորելու հարցը

Ներքին 3 տարի առաջ - 13:52 10-01-2022

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներն այսօր հիվանդանոցի բակում ակցիա էին իրականացնում` ընդդեմ առողջապահության նախարարության: Պատճառն այն էր, որ նրանց ծանուցել էին, որ այս տարվանից ազատվել են աշխատանքից: Աշխատակիցների խոսքով, պաշտոնյաներին և տարբեր աշխատողների հավելավճար են տալիս Նոր տարուց առաջ, իսկ իրենց, հավելավճարի փոխարեն, ազատել են աշխատանքից: Նախնական ցուցակով խոսքը 80 աշխատակցի մասին է, որոնք ազատվել են աշխատանքից: Ակցիայի մասնակիցների խոսքով, ղեկավարությունից ստում են, երբ ասում են, թե իրենց կտեղավորեն աշխատանքի այլ բուժհաստատություններում:

Լրագրողների հետ զրույցում՝ հիվանդանոցի տնօրենի հետ խոսելուց հետո, բուժաշխատող Աիդա Մանուկյանն ասաց, որ մինչև ամսի 30-ը աշխատելու են այնպես, ինչպես մինչ այժմ աշխատել են։

«Տնօրինությունում դեռ քննարկվում է մեզ աշխատանքի տեղավորելու հարցը, մեզ անպայման կտեղավորեն աշխատանքի, պարզապես հնարավոր է՝ նոր մասնաճյուղում։ Մեր տնօրենն այսօր գնալու է առողջապահության նախարարություն, որ որոշեն մեր ճակատագիրը, հասկանանք, թե ի՞նչ է լինելու հետո։ Տնօրենը խոստացավ, որ եթե ինչ-որ հարց լինի, դիմենք իրեն, ո՛չ իրավաբանի, ո՛չ էլ ինչ-որ փոխտնօրենի չլսենք»։

Նազարեթյան Անժելան, ով հիվանդանոցի բուժքույերից է, մեզ հետ զրույցում ասաց, որ նման խոսակցություններ և շշուկներ եղել են․ «բայց մենք չէինք ուզում հավատալ, որ դա իրականության հետ կարող է որևէ աղերս ունենալ»,- նշում է բուժքույրը։

«Մեզ ամսի 30-ին ասացին, որ էլ չենք աշխատելու, չգիտենք, այդ ամենի մասին տնօրինությունը տեղյա՞կ է, թե՞ ոչ։ Մենք անգամ երեխաների հետ չենք կարողացել շփվել քովիդի ժամանակ, լավ աշխատել ենք, այքան ժամանակ մեր աշխատանքի հետ կապված ոչ մի բողոք չի եղել»։

«Մեր 2-րդ մասնաշենքը կապիտալ նորոգվելու է, զրոյից պետք է շենքը վերակառուցվի, և պրոցեսը 2 տարի կտևի։ Մենք պարտավոր ենք շինհրապարակ տրամադրել, այսինքն` հնարավոր չէ մարդիկ ներսը լինեն և աշխատանքներ իրականացվեն։ Բնականաբար, կադրերի հետ կապված խնդիր է առաջանում, քանի որ գործող մեկ շենքում հնարավոր չէ այդ անձնակազմը պահել»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Սարգսյանը։

Նրա խոսքով, քննարկվում է այն հարցը, որ հիվանդանոցներից մեկում ինֆեկցիոն բաժանմունք բացվի, և մարդկանց մի խմբին կամ բոլորին տեղափոխեն այնտեղ։ Հարցին, թե հնարավոր չէ՞ր այդ ամենը կազմակերպել, նոր շինարարության գնալ, Սարգսյանը պատասխանեց, որ ընդամենը ծանուցվել է աշխատակիցներին, և այնպես չէ, որ անպայման բոլորն աշխատանքից ազատվելու են։

Փոխտնօրենը հայտնեց, որ տնօրինությունը հրավիրել է աշխատակիցներին, որ հիվանդանոցի դահլիճում նստեն և խոսեն, սակայն նրանք հրաժարվել են։ Սարգսյանը պնդում է, որ որևէ մեկն աշխատանքից դեռ չի ազատվել։ Նրանք միայն ծանուցվել են, որ հնարավոր է` 2 ամիս հետո աշխատանքից ազատվեն։

Հավելենք, որ բողոքի ակցիա անողները թերահավատորեն են մոտենում նոր աշխատանքի մասին խոստումներին` ասելով, որ եթե նման բան լիներ, իրենց տեղյակ կպահեին։

Բողոքի ակցիայի մասնակիցները գնացին տնօրենի հետ հանդիպման։

Աշխատակիցներն ասացին, որ հունվարի 30-ից հետո, եթե որևէ բան չփոխվի և անգործ մնան, շարունակելու են բողոքի ակցիաները։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է