Արտաքին 4 տարի առաջ - 12:09 09-01-2022

Ղազախստանում իրավիճակը կայունացել է. ՆԳՆ

«Այսօրվա դրությամբ իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում, օրինական ուժերը ազատագրել են ակիմատների նախկինում գրավված բոլոր շենքերը»,- ասել է Տուրգումբաևը։

Նա հավելել է, որ վերականգնվում է հասարակական տրանսպորտի, կոմունալ և կենսապահովման համակարգերի աշխատանքը։

«Հունվարի 9-ի դրությամբ հանրապետական ​​նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովված է»,- տեղեկացնում են արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունից։

Մինչդեռ հայտնի է դարձել, որ Ղազախստանում անկարգությունների հասցված վնասի չափն աճել է՝ հասնելով գրեթե 212 միլիոն դոլարի։ Հանրապետության տասը մարզերում բացահայտվել է 1181 տուժած տնտեսվարող սուբյեկտ և 1351 օբյեկտ, այդ թվում՝ 935 սուբյեկտ և 1091 օբյեկտ Ալմա Աթայում։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է անվտանգության 16 աշխատակից։ Ավելի քան 1,3 հազար մարդ վիրավորվել է։

Հայտնի է դարձել նաեւ, որ Ղազախստանում ձերբակալվածների թիվը գերազանցել է հինգ հազարը։ Նրանք կասկածվում են սպանության, պետական ​​պաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու և կողոպուտի մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ