Ավելին 4 տարի առաջ - 23:37 07-01-2022

Ալմաթիում սպանվել է «ղազախական հիփ-հոփի հայրը»

Ղազախ հայտնի կինոռեժիսոր և երաժիշտ Սաքեն Բիտաևը սպանվել է Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մահացած երաժշտի ընկերը՝ Դանիյար Ադիլբեկովը։

«Երեկ Ալմաթիում կողոպտիչները կրակել են ընկերոջս՝ Սաքեն Բիտաևին։ Գնդակը դիպել է թոքին։ Սաքենն ակնթարթորեն մահացել է՝ չսպասելով շտապօգնության։

Իր հետ եղած ընկերոջ խոսքերով՝ նրանցից ցանկացել են առևանգել այն մեքենան, որում նստած զրուցել են։ Ամբոխը ետևից գնացել և սկսել է բացել դռները։ Տղաները գազազերծել են, իսկ կողոպտիչները սկսել են կրակել հեռացող մեքենային։ Մի գնդակ խոցել է Սաքենի թոքը։ Նա արդեն մեզ հետ չէ»,- գրել է Ադիլբեկովը։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը