Արտաքին 4 տարի առաջ - 15:43 05-01-2022

Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են ավելի հազվադեպ դիմել կեղծ գրանցման

Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են կեղծ գրանցման հետ կապված ավելի քիչ խախտումներ կատարել, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:

Այսպես, 2021 թվականին, 2020 թվականի ցուցանիշների համեմատ, նկատվելէ նման չարաշահումների թվի նվազում։

Օտարերկրացիների հաշվառման կեղծման հետ կապված իրավախախտումների թիվն անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում կրճատվել է գրեթե 16 տոկոսով:

«Բացահայտվել է ավելի քան 27 հազար հանցագործություն, որոնք նախատեսված են ՌԴ ՔՕ 322.3 հոդվածով («ՌԴ-ում ըստ գտնվելու վայրի օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կեղծ հաշվառումը»)»,-պարզաբանում է գերատեսչությունը:

Այժմ օտարերկրյա քաղաքացիներին կեղծ գրանցման համար կարող է սպառնալ 100-ից մինչև 500 հազար ռուբլի տուգանք, ինչպես նաև մինչև երեք տարի ազատազրկում:

Համավարակի ժամանակ Ռուսաստանում մնացած ավելի քան 1 մլն միգրանտներ կարգավորել են իրենց իրավական կարգավիճակը երկրի տարածքում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում ապօրինի ներգաղթյալները կտուգանվեն և կարող են արտաքսվել Ռուսաստանից՝ առանց վերադարձի իրավունքի:

Օտարերկրյա աշխատողների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սահմանած ժամանակավոր միջոցների ժամկետը սպառվել է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:

Բացի այդ, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած` օտարերկրացիները, որոնք Ռուսաստան են ժամանել ավելի քան 90 օր ժամկետով, պետք է մատնահետքեր հանձնեն և լուսանկարվեն: Նշված ընթացակարգերը պետք է կատարվեն 3 ամսվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը