Արտաքին 4 տարի առաջ - 15:16 05-01-2022

Բաղդադի օդանավակայանի շրջանում կանխել են հրթիռային գրոհը ռազմական ճամբարի վրա

Հակաօդային պաշտպանության C-RAM համակարգերը չորս հրթիռային արկ են խոցել Բաղդադի երկնքում՝ կանխելով «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա գրոհը մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ ավելի վաղ բանակել Էին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինծառայողները: Այդ մասին հունվարի 5-ին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռներն ուղարկվել են Իրաքի մայրաքաղաքի արեւմտյան մասից: Արկերի անկման վայրերը պարզված չեն: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Մինչդեռ արաբական հանրապետության անվտանգության ոլորտում իրազեկման հարցերի պետական ծառայությունը Facebook-ում հայտնել Է հրթիռային արկի «Էն Նասր» ռազմական ճամբարից ոչ հեռու ընկնելու մասին, որը գտնվում Է Բաղդադի արեւմուտքում: Բացի դանից, իրաքցի ուժայիններին հաջողվել Է օդանավակայանին հարող թաղամասում հայտնաբերել հրթիռների արձակման ինքնաշեն կայանք:

Վերջին երկու օրը C-RAM համակարգերը կանխել են անօդաչուների գրոհներն Այն ալ Ասադ ռազմակայանի վրա Բադադից դեպի հյուսիս եւ «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հաճախացած հարձակումները կապում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր մասի) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի (1957 – 2020) եւ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի (1954 – 2020) մահվան տարելիցի հետ, որոնք 2020 թվականի հունվարի 3-ին ենթարկվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գրոհին Բաղդադի օդանավակայանի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե