ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները կանցկացնեն արտահերթ հանդիպում Ռուսաստանի հարցով
copy image url

ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները կանցկացնեն արտահերթ հանդիպում Ռուսաստանի հարցով

Արտաքին 3 տարի առաջ - 16:48 04-01-2022

ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները հունվարի 7-ին կանցկացնեն արտակարգ տեսակոնֆերանս՝ քննարկելու անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները։ Այս մասին Twitter-ի իր էջում հաղորդել է դաշինքի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն։

«Նախարարները կքննարկեն ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի տարածքում (նկատի է առնվում Ղրիմը) ու դրա շուրջը և եվրոպական անվտանգության ավելի լայն հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հաստատել է, որ Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները տեղի կունենան 2022 թվականի հունվարի 12-ին։

Ամենից շատ դիտված