Արտաքին 4 տարի առաջ - 20:07 03-01-2022

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է, հաղորդում է «Ֆրանս պրեսը»՝ չբացառելով, որ հոսպիտալացման պատճառ կարող է լինել աղիքային խանգարումը:

2021թ.-ի հուլիսին Բոլսոնարուն առողջական նույն խնդրի պատճառով արդեն հայտնվել էր հիվանդանոցում, որտեղից դուրս էր գրվել չորս օր անց:

Բրազիլական լրատվամիջոցները գրում են, որ Բոլսոնարուն հոսպիտալացվել է հունվարի 3-ի վաղ առավոտյան՝ ընդհատելով արձակուրդը, որն անցկացնում էր երկրի հարավում: Այժմ նրա վիճակը կայուն է:

Նախագահը թվիթերյան էջում գրել է հնարավոր վիրահատության մասին: