Արտաքին 4 տարի առաջ - 13:55 01-01-2022

Մահացել է Գրիշա Հայրապետովը․ Ալիև-Փաշինյան վերելակային հանդիպման վկան

politik.am-ի հաղորդմամբ, մահացել է Նիկոլ Փաշինյանի թիկանզորի նախկին պետ Գրիշա Հայրապետովը։ Այս մասին հայտնել է Հայրապետովի մտերիմներից մեկը։

Հիշեցնենք, որ Հայրապետովը միակ մարդն էր, որ ներկա էր Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպմանը։ Գրիշա Հայրապետովը աշխատանքից ազատվեց, երբ վերելակային բանակցությունների մասին կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը քաղաքական մեծ աղմուկ էր բարձրացել։

Գրիշա Հայրապետովը պետական պահպանության այն եզակի ծառայողներից էր, որ աշխատել էր նախկին երեք նախագահների անվտանգություններում, իսկ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Հայրապետովը եզակի պրոֆեսիոնալ և բարոյական զինվորականներից էր։ Ցավակցում ենք Հայրապետովի ընտանիքի անդամներին և մտարիմներին։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա