Ներքին 4 տարի առաջ - 16:59 31-12-2021

Չնայած այս ամենին, միևնույն է չդադարեցինք աշխատել․Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն գրել է․
«Այս տարին անկանխատեսելի էր, փորձություններով լի, տագնապի զգացումով ու ապագայի հանդեպ անորոշությամբ:
Չնայած այս ամենին, միևնույն է չդադարեցինք աշխատել, ու գրանցեցինք մեզ համար նոր ձեռքբերումներ:
Pregomesh-ը արդեն որերորդ տարին շարունակում է իր տեղը զբաղեցնել, որպես ամենաշատ վաճառվող հայկական զարդի ապրանքանիշ, ու այս տարի արդեն 60% աճով նախորդ տարվա համեմատ: Այս տարի ներկայացրեցինք 4 հավաքածու: Պատրաստեցինք ավելի քան 25.000 զարդ, որը առաքվեց Հայաստանում և 65 այլ երկրներ:
Pregomesh Favorites -սա այն հարթակն է որտեղ ներկայացնում ենք հայ արտադրողների լավագույն աշխատանքները, այս պահին մեզ մոտ արդեն ներկայացված է շուրջ 70 ապրանքանիշ: Յուրաքանչյուր արտադրանք, որը տեղ է գտնում մեր կայքում, ընտրվում է իմ և մեր թիմի կողմից:
MARAL - մեր հարսանեկան հավաքածուն սկսեցինք հատուկ հարսների համար նախատեսված գլխազարդերից, հետո պահանջարկի աճով պայմանավորված ստեղծեցինք հարսանեկան զգեստներ, ընդամենը մի քանի օր հետո ներկայացնելու ենք Մարալի նոր հավաքածուն, որ գալու է ջերմացնելու ձմռանը եկեղեցու բակում մրսող մեր աղջիկներին;)))
Ներկայացրեցի երկու միջազգային համագործակցություն Alexander Rybak - ի և Redone-ի հետ:
Թողարկեցի «Body on body»- ն և « Ես ու Դու »: Ուրախ եմ, որ երկուսն էլ այդ աստիճան սիրվեցին ու տարածում գտան:
Այս տարին հերթական անգամ եկավ ապացուցելու, որ անկախ ամենինչից պետք է աշխատել, չհանձնվել, ելքեր ու լուծումներ գտնել, արդար ու ազնիվ լինել, նախ ինքդ քո առջև հետո շրջապատիդ, որպեսզի կարողանաս ստեղծել այն, ինչ ոչ ոք չի կարող տանել քեզնից»:


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել