Արտաքին 4 տարի առաջ - 13:15 30-12-2021

Չինաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել 2021թ. տիեզերական արձակումների թվով

Չինաստանը դեկտեմբերի 30-ին «Չանչժեն-3Վ» կրող հրթիռի հաջող արձակում Է կատարել եւ տիեզերական արձակումների թվաքանակով նոր ազգային ռեկորդ սահմանել մեկ տարվա ընթացքում. դրանց թիվը 2021 թվականին հասել Է 55-ի: Այդ մասին ասվում Է Տիեզերական գիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:

«Չինաստանն ամբողջ տարվա ընթացքում իրականացրել Է 55 տիեզերական արձակում՝ (այդ ցուցանիշով) առաջին տեղն զբաղեցնելով աշխարհում»,-ասվում Է CASC-ի հաղորդագրության մեջ:

Մեկ տարվա ընթացքում տիեզերական արձակումների թվաքանակով իր սեփական ռեկորդը Չինաստանը գերազանցել Է դեռ հոկտեմբերի վերջին՝ կատարելով թվով 40-րդ արձակումը: 39 մեկնարկներից բաղկացած նախորդ ռեկորդը գրանցվել Է 2018 թվականին եւ կրկնվել 2020 թվականին:

Մինչդեռ, մեկ տարվա ընթացքում տիեզերական արձակումների թվաքանակով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային Միությունն Է՝ 1982 թվականին կատարելով 108 արձակում, երկրորդ տեղում ԱՄՆ-ն Է՝ 1966 թվականին՝ 77 մեկնարկ: Դեկտեմբերի 30-ին Չինաստանը կատարել Է այս տարվա վերջին տիեզերական արձակումը՝ հաջողությամբ ուղեծիր դուրս բերելով «Շիյան-9» կապի փորձարարական արբանյակը, որը երկրի հարավարեւմտյան Սիչուանի նահանգում գտնվող Սիչանի տիեզերակայանից իրականացվել Է «Չանչժեն-3Վ» կրող հրթիռի օգնությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին