Արտաքին 4 տարի առաջ - 16:17 28-12-2021

Բիլ Գեյթսը բացահայտել է Երկրի փրկության իր ծրագիրը

Microsoft-ի նախկին ղեկավար Բիլ Գեյթսը հոդված է հրապարակել, որում ասել է, որ կարող է փրկել մոլորակը։ Նրա խոսքով, նոր արդյունաբերական հեղափոխությունը կօգնի ստեղծել կանաչ տնտեսություն և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։

«Մեզ անհրաժեշտ են սննդամթերք աճեցնելու, իրեր պատրաստելու, տեղաշարժվելու, էլեկտրաէներգիա արտադրելու, մեր շենքերը տաքացնելու և սառեցնելու նոր միջոցներ՝ առանց ջերմոցային գազերի արտանետման»,- գրել է Գեյթսը:

Նա ընդգծել է, որ անցել են այն ժամանակները, երբ «կառավարությունները և կորպորացիաները կարող էին հուսադրող խոստումներ տալ» և դրանք չկատարել։

Միլիարդատերը խոստովանել է, որ դա շատ հավակնոտ նպատակ է։ Այնուամենայնիվ, Microsoft-ի համահիմնադիրը հույս ունի, որ մինչև 2022 թվականը կառավարությունները և մասնավոր ընկերությունները կստեղծեն նոր օպերացիոն մոդելներ, որոնք կարագացնեն անցումը մաքուր տնտեսության:

«Ես անհամբերությամբ սպասում եմ գալիք տարվան և կարծում եմ, որ մենք գտնվում ենք միայն հեղափոխության մեկնարկին, որը հիմնված կլինի հաջորդ սերնդի մաքուր տեխնոլոգիաների վրա»,- եզրափակել է միլիարդատերը։

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել