Արտաքին 4 տարի առաջ - 23:20 27-12-2021

Ստամբուլի քաղաքապետարանի 500 պաշտոնյաներ մեղադրվում են ահաբեկչությանն աջակցելու մեջ

Ստամբուլի քաղաքապետարանի ավելի քան 500 աշխատակիցներ ներգրավվել են որպես մեղադրյալ՝ ահաբեկչությանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, վարչությունը հետաքննություն է սկսել քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քանի որ բողոքներ են ստացել նրանց՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ ունեցած կապերի մասին։ Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետարանը ղեկավարում են ընդդիմության ներկայացուցիչներ։ Քաղաքի քաղաքապետը Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն է։

Քաղաքապետարանն իր հերթին հերքում է ՆԳՆ-ի մեղադրանքները։ Իմամօղլուն պնդում է, որ ծառայում է Ստամբուլին և չի պատրաստվում թույլ տալ, որ ոտնահարվեն իր համախոհների իրավունքները։ Իր Twitter-ում քաղաքապետը գրել է, որ քաղաքապետարանի վրա հարձակվողները «կբախվեն միասնության և ուժի հետ»։

Իմամօղլուն նշել է նաեւ, որ Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքի ընդունելու կարգը ենթադրում է նրանց ստուգում Ներքին գործերի նախարարության կողմից։ Պակաս զարմանալի չէ, նրա խոսքով, որ ոստիկանությունը նախ նշում է կասկածյալների թիվը և դատավճիռ է կայացնում, հետո սկսում հետաքննություն։

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել