Արտաքին 4 տարի առաջ - 19:26 27-12-2021

ԵՄ-ում մեծահասակների 78%-ը պատվաստվել է COVID-ի դեմ

Եվրամիությունում մեկ տարվա ընթացքում չափահաս բնակչության 78%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին, տեսաուղերձով հաղորդել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մեկ տարի առաջ այս օրը Եվրոպայում սկսվեցին պատվաստումները COVID-19-ի դեմ: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Ներկայումս ԵՄ չափահաս բնակչության ավելի քան 78%-ը պատվաստված է», - ասել է նա:

Նա ընդգծել է պատվաստումների կարևորությունը հատկապես «Օմիկրոն» շտամի տարածման համատեքստում՝ նշելով նաև խթանող պատվաստումների կարևորությունը։

Ֆոն դեր Լեյենը վստահեցրել է, որ ԵՄ-ն ունի պատվաստանյութերի բավարար չափաբաժիններ բոլորի համար։

Եվրահանձնաժողովի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին, «ովքեր այս ժամանակներում ապահովել են մեր և մեր համայնքների անվտանգությունը»։

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել