Արտաքին 4 տարի առաջ - 18:37 27-12-2021

Ֆրանսիայի Լազուրի ափին վերակենդանացման հիվանդասենյակները լեփ-լեցուն են՝ COVID-19-ի պատճառով

Ֆրանսիական Լազուրի ափին կորոնավիրուսի նոր ալիքի ֆոնին վերակենդանացման բաժանմունքի հիվանդասենյակներում տեղերի 99%-ը զբաղված է, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Գործակալության տվյալներով՝ Պրովանս-Ալպեր-Լազուր տարածաշրջանի հիվանդանոցներն աշխատում են իրենց հնարավորությունների սահմաններում, վերակենդանացման բաժանմունքի հիվանդասենյակներում տեղերի 99%-ը զբաղված է, պացիենտներին ստիպված են տեղափոխել երկրի այլ տարածաշրջաններ։

Մյուս՝ Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանում զբաղված է վերակենդանացման բաժանմունքներում տեղերի 80%-ը։

Worldometer պորտալի տվյալներով՝ Ֆրանսիայում COVID-19-ով հիվանդների թիվն աճում է։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ հիվանդների թիվն ավելացել է՝ հասնելով 9.116.068-ի, այնտեղ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 100 հազար դեպք: Այս ցուցանիշներն ամենաբարձրն են դարձել համավարակի ամբողջ ժամանակաընթացքում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում