Արտաքին 4 տարի առաջ - 16:48 26-12-2021

Բայդենները կապ են հաստատել արտասահմանում գտնվող ամերիկյան բանակի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին, շնորհավորել են արտասահմանյան ամերիկացի զինվորականներին Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Twitter-ում։

«Այսօր մենք ուզում էինք օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել նրանց: Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ նրանք անում են մեր ազատության, անվտանգության և բարգավաճման համար», - գրել է Բայդենը:

Միաժամանակ Politico-ն տեղեկացնում է, որ շփումը կազմակերպվել է Սպիտակ տնից տեսակապով։ Նախագահը և առաջին տիկինը զրուցել են Քաթարի ռազմաօդային ուժերի, Ռումինիայի ռազմածովային ուժերի, Բահրեյնի ծովային հետևակայինների և առափնյա պահպանության, Ավրորայի տիեզերական ուժերի և այլ անձնակազմերի հետ:

Զրույցի ընթացքում Բայդենն ասել է, որ իրենք հասկանում են, թե որքան դժվար է զինվորականների ընտանիքների համար, քանի որ նրանց հանգուցյալ որդին՝ Բոն, ծառայել է Իրաքում։

«Շատ ցավում եմ, որ դուք ստիպված եղաք հեռանալ, մենք գիտենք, թե ինչ է ձեր ընտանիքների համար այդ ազատ նստատեղը սեղանի շուրջ, ինչպես մենք ենք հասկանում»,- ասել է առաջին տիկինը։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան