Արտաքին 4 տարի առաջ - 15:53 25-12-2021

Քեյթ Միդլթոնը ցուցադրել է իր թաքնված տաղանդը

Բրիտանացի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, ելույթ է ունեցել երգիչ Թոմ Ուոքերի հետ ամանորյա համերգի ժամանակ։ Երգիչը Youtube-ի իր ալիքում հրապարակել է տեսահոլովակ նրա մասնակցությամբ։

39-ամյա դքսուհին դաշնամուր է նվագել երաժիշտների խմբի հետ՝ առանց երկարատև փորձերի։ Նրան չի շփոթել Վեսթմինսթերյան աբբայության համերգին հազարից ավելի հանդիսատեսների ներկայությունը։ Թագավորական ընտանիքի անդամի ելույթը Թոմ Ուոքերի և լարային քառյակի հետ ձայնագրվել է անցյալ ամիս, իսկ այժմ ցուցադրվել է հեռուստատեսությամբ:

Սուրբ Ծննդյան համերգին Միդլթոնին աջակցելու էին եկել նրա ծնողները, եղբայրներն ու քույրերը և, իհարկե, ամուսինը՝ արքայազն Ուիլյամը։ The Sun-ը հաղորդել է, որ Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվելու համար ընտրել է Catherine Walker-ի կարմիր վերարկու, ինչպես նաև ականջօղեր՝ շափյուղյա ադամանդներով և ծոպերով։

Թոմ Ուոքերը խոստովանել է, որ ելույթից առաջ շատ նյարդայնացել է, սակայն Քեյթ Միդլթոնը, նրա խոսքով, «բացարձակապես անհավատալի էր և անթերի»։ Նրան հիացրել է այն, որ դքսուհին ժամանակ է գտել և անձամբ շնորհակալություն հայտնել սուրբծննդյան համերգի բոլոր մասնակիցներին։

Ամենից շատ դիտված

18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են