Արտաքին 4 տարի առաջ - 15:18 25-12-2021

Ֆրանսիայում կենդանաբանական այգուց փախել է գայլերի ոհմակը. այգին փակվել է

Ֆրանսիայի Մոնրեդոն-Լաբեսոնյե քաղաքի կենդանաբանական այգուց գայլերի ոհմակը (9 գայլ) փորձել է փախչել: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով, երբ այգում զբոսնում էին ոչ մեծ թվով այցելուներ։ Ոհմակին հաջողվել է փախչել մեծ վանդակից, հաղորդում է BBC-ն:

Գիշատիչներին չի հաջողվել հեռանալ կենդանաբանական այգու սահմաններից: Կենդանաբանական այգու ծառայողները ստիպված են եղել կրակել չորս կենդանիների, քանի որ նրանք առանձնացել են իրենց «պոտենցիալ վտանգավոր պահվածքով»։ Մնացածներին վերադարձրել են վանդակ։ Այգու այցելուներից ոչ ոք չի տուժել։

Արտակարգ դեպքից հետո այգին փակելու որոշում է կայացվել: Այն նորից կբացի իր դռները, երբ հեռացվեն անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները: Ընդ որում, նշվում է, որ այգին փակվում է ոչ առաջին անգամ: Նախորդ անգամ կենդանաբանական այգու սեփականատերերը դրա բացմանը հասել են դատարանի միջոցով:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում