Ռոմանոս Պետրոսյանի մերձավորները տապալում են տնօրենի ընտրությունը
copy image url

Ռոմանոս Պետրոսյանի մերձավորները տապալում են տնօրենի ընտրությունը

Ներքին 3 տարի առաջ - 11:28 25-12-2021

Կոտայքի մարզում շարունակվում և նոր թափ է ստանում «ռոմանոսացման» գործընթացը։ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Կոտայքի մարզում բոլոր քիչ թե շատ երևելի պաշտոններին փորձում էր իր մերձավորներին նշանակել և դա շարունակում է նաև հիմա` նախարարի պաշտոնում։ Նույնիսկ իր այն կադրերին, որոնք արդեն պաշտոն ունեն, Ռոմանոս Պետրոսյանը փորձում է ավելի լավ պաշտոնների տեղավորել։

Այդ ճանապարհին Ռոմանոս Պետրոսյանի մերձավորները, որոնք Կոտայքի մարզի գրեթե բոլոր դպրոցների կառավարման խորհուրդներում կան, տապալել են Աբովյանի 5-րդ դպրոցի տնօրենի ընտրությունները։ Ավելի կոնկրետ՝ չեն ընտրել ծնողական և ուսուցչական խորհուրդների թեկնածուին, ընտրությունները համարվել են չկայացած, և նոր ընտրություններ են նշանակվել։

Աբովյանի 5-րդ դպրոցում Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուն Կոտայքի մարզի Արամուս գյուղի Վ. Առաքելյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Նոնա Պողոսյանն է, նրան Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում է տեղափոխել Աբովյան քաղաք և դարձնել Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն։ Նոնա Պողոսյանն Արամուսի դպրոցի տնօրեն է դարձել 2019 թվականին։ Նրա նշանակումից հետո Արամուսի դպրոցում տևական ժամանակ դասապրոցեսը կաթվածահար վիճակում էր, դպրոցի կոլեկտիվը չէր ցանկանում, որ նա դպրոցի տնօրեն դառնա։

Տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ անցկացվեցին, որին մասնակցում էր 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը, և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել էին հավասար ձայներ: Նման պարագայում փոխվարչապետն է նշանակում տնօրենին, և Տիգրան Ավինյանը նշանակել էր Նոնա Պողոսյանին՝ առանց դպրոցի կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու։ 2019-ին մամուլում հայտնվեց Արամուսի դպրոցի կոլեկտիվի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մանկավարժներն ահազանգում էին, որ դպրոցի տնօրեն նշանակված Նոնա Պողոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է, ինչի շնորհիվ էլ դարձել է տնօրեն:

Ինչ վերաբերում է Աբովյանի թիվ 5 դպրոցին, ապա դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հոկտեմբերի 25-ին, պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուզաննա Լալայանը, և տնօրենի ընտրություններ են նշանակվել։Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4-ը Ռոմանոս Պետրոսյանի մերձավորներն են՝ վերջինիս աներորդի Հայկ Հակոբյանը, կնոջ ընկերուհի Աշխեն Ադամյանը, Աբովյանի համայնքապետի ՔՊ թեկնածու Պավել Ցուգունյանի կինը՝ Նարինե Քոսյանը, շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի կինը՝ Անի Մանուկյանը, վերջիններս ամեն կերպ խոչընդոտում են Էմին Եղիազարյանի ընտրությունը և ամեն ինչ անում են, որ որպեսզի Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուն Նոնա Պողոսյանն ընտրվի։ Դպրոցի տնօրենի պաշտոնի համար ներկայումս պայքարում է 3 հոգի՝ նախկին տնօրեն Էմին Եղիազարյանը, Նոնա Պողոսյանը և դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սամվել Սարգսյանը։

Oragir.news-ին Աբովյանից փոխանցեցին, որ Էմին Եղիազարյանը մանկավարժական և ծնողական կոլեկտիվների կողմից առավելագույն ձայներն է հավաքել, սակայն տնօրենը ընտրված է համարվում, եթե 6 ձայն ունի։ Կառավարման խորհուրդն ընտրում է բաց քվեարկությամբ և այդ քվեարկության արդյուքում Եղիազարյանը չի ստացել 6-րդ ձայնը, չեն ստացել և մյուս թեկնածուները, ուստի նոր մրցույթ է հայտարարվել։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC