Արտաքին 4 տարի առաջ - 22:12 24-12-2021

Պուտինը նշել է Ռուսաստանի՝ իր սիրելի հատվածը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Սիբիրի հանդեպ իր սիրո մասին։ Նա նշել է, որ սա յուրահատուկ էկոհամակարգով ու մարդկանցով տարածաշրջան է։

«Դուք հարցրիք, թե որտեղ կցանկանայի ապրել, ես իսկապես սիրում եմ Սիբիրը: Ռուսաստանի ոսկե ֆոնդը սիբիրցիներն են՝ իրենց արժեքներով և բարոյական հատկանիշներով»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահին հարցրել են նաև, թե ինչու է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ արձակուրդ գնում Սիբիրում, բայց վարչապետ Միխայիլ Միշուստինին իրենց հետ չեն տանում։ Պուտինը սրան պատասխանել է հրեական մի անեկդոտով. «Ո՞վ կմնա խանութում»։

Ռուսաստանի ղեկավարը հանգստյան օրերը բազմիցս անցկացրել է ՊՆ ղեկավարի հետ Սիբիրում, մասնավորապես, Շոյգուի հայրենիքում՝ Տուվայում։ Այնտեղ նա զբաղվում էր որսորդությամբ և ձկնորսությամբ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված