Ներքին 4 տարի առաջ - 13:58 24-12-2021

Դանակահարություն Այնթապում. 14-ամյա պատանիները հիվանդանոց են տեղափոխվել

Արարատի մարզում պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 14-ամյա երկու տղաներ են հիվանդանոց տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը րոպեների տարբերությամբ հիվանդանոցից հաղորդումներ է ստացել, որ 2 պատանու են հոսպիտալացրել «որովայնի առաջնային պատի թափանցող-կտրած-ծակած վերք» և «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշումներով։

Պարզվել է, որ ժամը 11։30-ի սահմանում Այնթապ գյուղի դպրոցներից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա մի պատանի է դանակահարել հիվանդանոց տեղափոխվածներին:

Դպրոցականը ներկայացել է բաժին և հայտնել, որ արարքը կատարել է ինքը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում