Արտաքին 4 տարի առաջ - 09:43 24-12-2021

Վատիկանն իր բոլոր աշխատակիցներին պարտավորեցրել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Վատիկանի բոլոր աշխատակիցներին պարտավորեցրել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ COVID-19-ով հիվանդանալու ապացույց ներկայացնել, հաղորդում է mk.ru-ն։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը։

Հստակեցվում է, որ այս պահանջը խախտելու դեպքում աշխատակիցներին կարգելվի աշխատանքի հաճախել և աշխատավարձ ստանալ։

Ամենից շատ դիտված