Արտաքին 4 տարի առաջ - 19:09 23-12-2021

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան Լենինն է ստեղծել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան ստեղծել է Լենինը։ Ասուլիսը հեռարձակել են ռուսական լրատվամիջոցները։

Պատասխանելով SkyNews-ի լրագրողին, Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգները և Մեքսիկան էլ են տարածքային պահանջներ ունեցել, բայց «այժմ ոչ ոք չի հիշում դրանց մասին»։

«Եվ մենք էլ փորձում ենք չհիշել, թե ինչպես է զարգացել Ուկրաինան: Ո՞վ է ստեղծել այն․ Վլադիմիր Իլյիչ Լենինը, երբ ստեղծում էր Խորհրդային Միությունը», - հայտարարել է Պուտինը:

Պուտինը մանրամասնել է, որ ԽՍՀՄ սահմանադրությունն ընդունվել է Լենինի մահից հետո, սակայ՝ «նրա սկզբունքներով»։

Պուտինը, ի պատասխան այն խոսքերին, թե Դոնբասը բոլշևիկներն են կցել Ուկրաինային, ասել է, որ Ուկրաինան հայտնվել է Լենինի շնորհիվ։

Պատասխանելով SkyNews-ի լրագրողի հարցին՝ Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան նույնպես փոխադարձ տարածքային պահանջներ ունեն և հիշեցրել է, որ ավելի վաղ Տեխասը պատկանել է Մեքսիկային։

Դրանից հետո նա հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքն էլ ընդլայնվել է Լենինի շնորհիվ և առաջարկել է չկենտրոնանալ պատմության հարցերի վրա։

Ամենից շատ դիտված